ՀԱԿ-ը կճնշի՞ իշխանությանը. կոչ են անում

«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը հավաքել հանրությանը . «Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքական կյանքում ամեն բան կարող է լինել՝ կոալիցիաներ, նախարարաների նշանակումներ, Սահմանադրական բարեփոխումներ,  բայց կարևորագույն խնդիրները չեն լուծվում և չեն լուծվի, ինչքան  էլ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ամուսնանան ու բաժանվեն: Երկրում ոչ մի բան չի փոխվի մինչև երկրում չփոխվի կարևորագույն չարիքը՝ իշխանությունը»: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հանդիսացավ այն կարևորագույն գործոնը, որը միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց Հայաստանում գործող իշխանությունների ապօրինությունների վրա. «Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվել այդ ուղղությամբ թռիչքաձև բեկում կատարելու»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Զուրաբյանը փաստեց, որ հանրաքվեի ընթացքը ստեղծել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս համախմբման դեպքում պարտադրել խաղի նոր կանոններ: «Այս իշխանությունը իր դիրքերը ամրապնդում է հենց ընտրակեղծարարության միջոցով:Մենք փաստեր ենք ներկայացրել միջազգային հանրությանը և հստակ առաջ ենք գնու»,-ընդգծեց Զուրաբյանը և հավելեց. «Առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստվում է մեզ օգնել՝ զուգակցելով պահանջների կոնսոլիդացված պլատֆորմը և միջազգային ճնշման շնորհիվ իշխանությունը ստիպված է լինելու զիջման գնալ»: Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ պահանջի շուրջ արդեն քննարկումներ են սկսվել  «Ժառանգություն», «ՕԵԿ», նաև «ԲՀԿ» խմբակցությունների հետ: Աստղիկ Ավագյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am