Լատվիայի ընտրություններում ոստիկանությունը խախտումներ է արձանագրել
Լատվիայի պետական ոստիկանությունը վերջին օրերին երկրում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված 31 խախտում է արձանագրել։ Այս մասին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Արտիս Վելշսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ մայիսի 31-ից հունիսի 3-ը ընտրությունների հետ կապված 31 խախտում է գրանցվել, որոնցից 28-ը՝ նախորդ օրերի ընթացքում։ Երկու դեպքում զրպարտության գործով քրեական գործընթաց է սկսվել։
