Դատապարտել են Անկարայի ահաբեկչությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը և Թուրքիային հայտնել է իր աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է RIA Novosti-ն: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` 61-ի: «Կառավարությունը խստորեն դատապարտում է այդ նոր ահեբկչությունը: Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Թուրք ժողովրդին ես ասում եմ. մենք, գերմանցիներս, կիսում ենք ձեր ցավը: Այդպիսի գործողությունների պատասխանատուների դեմ պայքարում մենք Թուրքիայի կողմն ենք»,- գրված է կանցլերի հեռագրում: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես հայտնել է իր ցավակցությունը զոհվածների հարազատներին: Նրա խոսքերով` տեղի ունեցածի մանրամասները դեռևս հայտնի չեն:
