Virgin Galactic-ը տիեզերանավի նոր փորձարկում է կատարել
ԱՄՆ-ի Virgin Galactic ընկերությունը կատարել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը: Թեստերի ընթացքում SpaceShipTwoն թռիչք է կատարել Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատի երկնքում: Փորձարկումներն ավարտվել են տիեզերանավի փափուկ վայրէջքով: Վերջին փորձարկումները դարձել են Unity տիեզերանավի իններորդ թռիչքը: Unity-ն 2014 թվականի հոկտեմբերին թեստային թռիչքի ընթացքում կործանվել է Մոհավեի երկնքում: Վթարի պատճառն օդաչուի սխալն էր, ինչի առնչությամբ Unity-ի կառավարման որոշ գործառույթներ, Enterprise-ի համեմատությամբ, ավտոմատացված են:
