Վրաստանի ընդդիմադիրները ադրբեջանցի լրագրողի հարցով դիմել է երկրի իրավապահ մարմիններին
Վրաստանի ընդդիմադիրները Վրաստանում առևանգված և Ադրբեջան տարված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի վերաբերյալ մանամասն հետաքննություն անցկացնելու և առաջացած հացերին պատասխան տալու կոչով դիմել են երկրի ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Եվրոպական Վրաստան – հանուն ազատության շարժում» խմբակցության ներկայացուցիչ Օթար Կախիզադեն նշել է, որ այս գործին խառնված են եղել ներքին գերծերի նախարարության և այլ ուժային կառույցների բարձրաստիճան այրեր ևս: Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ:
