Ի՞նչ վնասներ կունենա Հայաստանը դոլարի թանկացումից/տեսանյութ/

Վերջին ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար բարձրանում են  են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է: Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես տուժելու է: Փետրվարի 17-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը  նշեց, որ մեր երկրի ֆինանսական շուկան այս պահին հիմնականում ներկայացնում է բանկային համակարգը, որը վերջին տարիներին բարելավվել է իր դիրքերը: «Դրամական վայրիվերումները պայմանավորված չեն միայն թղթադրամներով կամ մյուս երկրների արտաժույթներով: Կարևոր հանգամանք է նաև տվյալ երկրի տնտեսական վիճակը: Մեր արժույթն, ըստ էության կարող է ենթակա լինել տատանումների: Արտահանման ու ներմուծման մասին խոսելիս պետք է ասեմ, որ դրանց հարաբերակցությունն անհամաչափ է: Արտահանման ծավալները փոքր են, իսկ ներմուծման ծավալները՝ մեծ: Սա լավ երևույթ չէ», - նկատեց Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետը փաստեց, որ ԿԲ-ն անում է բոլոր հնարավոր քայլերը՝ դոլարի աճը զսպելու համար, բայց միևնույն ժամանակ չբացառեց, որ հնարավոր է՝ մոտ ապագայում դոլարի փոխարժեքը անցնի 500 դրամի շեմը: «Որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականությամբ անում է համապատասխան քայլեր, որպեսզի կարողանա կանխել դոլարի փոխարժեքի սրընթաց աճը և հնարավորինս կայուն պահել դրամի կուրսը», - հավելեց Վարդան Բոստանջյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am