Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել է վարչապետի խորհրդականը
Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ձերբակալվել է վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը և նրա կինը` Գուլումսեր Էրդեմը: Անկարայի հանրապետական դատախազության հաղորդած տեղեկությունների համաձայն` Բիրոլ Էրդեմը, ով նախկինում եղել է արդարադատության նախարարության աշխատակից, մեղադրվում է գյուլենական շարժման անդամ լինելու մեջ:
