Խաղի վերջում Նիկոլը ոչնչացնելու է «Բարգավաճ Հայաստանը»

Եվ այսպես, հայաստանյան քաղաքական իրականությունը հստակ բաժանվում է երկու բևեռի՝ նիկոլական և հականիկոլական։ Եվ այլևս հստակ են այդ երկու բևեռների առաջնորդները։ Բնականաբար, նիկոլական բևեռը Նիկոլն է իր համախոհներով և երկրորդ՝ հականիկոլական բևեռը, այսինքն այն բևեռը, հասարակության այն, այսպես կոչված, էլիտան, որի վստահ համոզմունքն է, որ Նիկոլի իշխանավարումը այլևս վտանգ է նաև Հայաստանի պետականությանն Արցախը կորցնելուց հետո, հականիկոլականության բևեռը, ակնհայտ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայտն առավել քան կոնսոլիդացրել է հասարակության այն հատվածին, որին պայմանականորեն հենց Նիկոլը կոչեց էլիտա, և ով գտնում է, որ Հայաստանում տեղի ունեցած նիկոլական հեղափոխությունը դա Արցախի և պետականության լրջագույն վտանգն էր:

Եվ այսպես, ըստ էության, առաջիկա բոլոր քաղաքական զարգացումները գնալու են այդ երկու բևեռների միջև։ Իհարկե, այստեղ իր ուրույն և կարևոր դերակատարությունն ունենալու է նաև մշտապես երկրորդ ուժի հայտ ներկայացրած «Բարգավաճ Հայաստան»-ը, որի քաղաքական հայտը երբեք էլ չի բարձրացել երկրորդ ուժի դիրքերից էլ ավել և Ծառուկյանը երբևէ, ըստ էության, իրական հայտ չի ներկայացրել առաջինը լինելու, որի շանսը ինքն ուներ 15 թվականին, բայց հերթական անգամ պայմանավորվածությունների գնալով օրվա իշխանությունների հետ, Ծառուկյանը, ըստ էության, հայաստանյան քաղաքական դաշտում այլևս կորցրել է երբևէ առաջինը լինելու իր դերակատարությունը, ինչը միանգամայն բավարարում է Ծառուկյանին, որովհետև Ծառուկյանը մշտապես ցանկացել է լինել բուֆեր, մշտապես ցանկացել է լինել Ջոկեր և օրվա իշխանության հետ ունենալով լավ հարաբերություններ և այդուհանդերձ, անհրաժեշտ պահերին Դամոկլյան սրի նման օրվա իշխանության վրա կախելով իր արմատականացման վտանգը, կարողացել է մշտապես ապահովել իր բիզնես շահերը։
Սակայն, խնդիրն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը այսօր մեկ խնդիր է փորձում լուծել. փորձում է Ծառուկյանին պոկել արմատական ընդդիմադիր բևեռից, այսինքն ՝ քոչարյանական բևեռից՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով և ըստ հավաստի տեղեկությունների, այս ծրագիրն իրականացնելու համար Նիկոլն օգտագործում է հստակ մանիպուլյացիաներ: Դրանցից առաջինն այն է, որ Ծառուկյանի մերձ շրջապատի միջոցով տեղեկություն է փոխանցվում Ծառուկյանին, որ իբր ԱԱԾ-ն փակ հարցում է անցկացրել և այդ հարցման արդյունքներով Ծառուկյանն ունի մոտ 40 տոկոս վարկանիշ և դրա ուղիղ կեսն ունի Նիկոլ Փաշինյանը: Այս, այսպես կոչված կեղծ արտահոսքը կազմակերպվել է հենց Փաշինյանի կողմից, որպեսզի Ծառուկյանի գլխի տակ դնեն «փափուկ բարձ» և նրան կտրեն ռեալ իրականությունից: Բացի դա, Ծառուկյանն ինքը հանձնարարել է իր երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանին անցկացնել սոցիոլոգիական հարցումներ և ըստ Անդրեասյանի անցկացրած սոցիոլոգիական հարցումների Ծառուկյանը մարզերում ունի 28 տոկոս վարկանիշ, Երևանում ՝ 27, իսկ երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է ՝ ընդամենը 22 տոկոս վարկանիշով:
Ավելին՝ Ծառուկյանի երիտթևը Ծառուկյանին ներկայացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը 3 տոկոս վարկանիշից ավել չունի և ավելին, Աշոտ Անդրեասյանը Ծառուկյանին ներկայացրել է այն թեզը, որ իբր, Հայաստանի և մարզերի բնակիչները ասում են ՝ ով ուզում է լինի իշխանության, միայն ղարաբաղցիները չգան: Եվ ահա, այս թեզերը ներկայացնելով Ծառուկյանին, նրա մոտ հիմնավորել են այն պնդումը, որը, ի դեպ, շատ հետևողականորեն արվում է նաև Փաշինյանին մոտ հայտնի գործարարի միջոցով, ով վերականգնել է իր կապը Գագիկ Ծառուկյանի հետ և Ծառուկյանի ՝ բանտից ազատելու առաջին օրվանից այլևս պարբերաբար այցելում է նրան, որ 17 կուսակցությունները, ավելին, վարկաբեկում են Ծառուկյանին և ճիշտ կլինի, որ Ծառուկյանը ընտրություններին մասնակցի առանձին և այդ դեպքում երաշխավորված է նրա մշտական երկրորդ տեղը:
Ըստ մեր տեղեկությունների, Նիկոլն անգամ աչք կփակի ընտրություններում բարեգործության անվան տակ Ծառուկյանի կողմից փող բաժանելու վրա:
Այդուհանդերձ, մեկ տեղեկություն ևս, ըստ մեր հավաստի աղբյուրների, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև միջնորդ հայտնի գործարարի միջոցով, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջադրած թիվ մեկ ուլտիմատումն այն է, որ Ծառուկյանը կպահպանի քաղաքական դաշտում իր երկրորդի դիրքերը, ավելին ՝ Ծառուկյանի բիզնեսների համար կլինեն կանաչ ճանապարհ, սակայան, երկու հիմնական պահանջ կա. պահանջ առաձին ՝ տարանջատվել 17-ից և երբևէ որևէ պայմանով չմիանալ քոչարյանական բևեռին և երկրորդ ՝ առաջիկա համամասնական ցուցակում չներառել Նիկոլի հանդեպ այդպիսի խիստ արմատական գործիչների, ինչպիսին Նաիրա Զոհրաբյանն է և Գևորգ Պետրոսյանն է: Ըստ հավաստի տեղեկությունների ՝ ԲՀԿ համամասնական ցուցակում չի լինի նաև Իվետա Տոնոյանը, որի Հանրապետության հրապարակում հնչեցրած ելույթներից մեկը Նիկոլ Փաշինյանն ամենածանրն է տարել, սակայն, Իվետա Տոնոյանը կշարունակի ղեկավարել «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերի բլոկը: Ըստ էության, հանելով «Բարգավաճ Հայաստանի» ամենասուր ատամները, Նիկոլը դրանով փորձում է «Բարգավաճ Հայաստանը» ապագա խորհրդարանում դարձնել իր համար բացարձակ կառավարելի և հնազանդ մարդկանցով համալրված:
Ծառուկյանն այդ երկու պահանջն էլ ընդունել է և առաջիկայում, ըստ ունեցած մեր հավաստի տեղեկությունների, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում:
Հերթական անգամ օրվա իշխանությունը փորձում է օգտագործել Ծառուկյանի, որոշ դեպքերում քաղաքական անկեղծությունը և որոշակի փառասիրությունը և կեղծ մանիպուլյացիաներով փորձ է արվում Ծառուկյանին պոկել հականիկոլական արմատական բևեռից, Ծառուկյանից հեռացնել 2 այն հիմնական գործիչներին, որոնք ամենաարմատականն են Նիկոլի իշխանության հանդեպ և կեղծ օրակարգերով փորձ է արվում Ծառուկյանին ներքաշել մի խաղի մեջ, որտեղ միակ պարտվողը լինելու է Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ոչ միայն Ազգային Ժողովի ամբիոնից, այլև նաև նեղ շրջապատում պարբերաբար հայտարարում է, որ ինքը ոչնչացնելու է հայաստանյան քաղաքական դաշտն աղտոտող «Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանին, պարզապես այս փուլում Ծառուկյանն իրեն պետք է Ռոբերտ Քոչարյանի շուրջ բյուրեղացող կոնսոլիդացիան թույլ չտալու համար:
Մեկ բան աներկբա է ՝ այս կեղտոտ խաղի վերջում Նիկոլ Փաշինյանը ոչնչացնելու է «Բարգավաճ Հայաստանը» ելնելով «Մավրն արեց իր գործը, Մավրը պետք է հեռանա» սկզբունքից:

Անի Սահակյան

դիտվել է 10061 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի ամբողջ թյուրքական աշխարհի միջև կապը. Ֆուատ Օքթայ Աջափնյակում սպանված Արսեն Վարդանյանի դուստրը գրել է ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է ապաշխարելը և այդ մասին խոստովանելը. Հայր Սամվել Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության nչնչացման նոր դեպքեր Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է,սեփական աթոռը պահելու համար՝ բարոյազուրկ դրսևորում Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը Ստացվում է՝ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից․ Գառնիկ Դանիելյան Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն» Նվեր Կոստանյանը մանրամասներ է հայտնում կենսաթոշակի ավելացման վերաբերյալ ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի տեսքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am