Վրաստանի կառավարության խոստումը ԱՄՆ դեսպանին
Վրաստանի կառավարության պաշտոնական դեմքերը խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի հանգամանքները: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելլին :«Դրանք իրականում լուրջ մեղադրանքներ են: Դրա հետ կապված մենք կապ ենք հաստատել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրաք խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Աֆղան Մուխտարլըի հետ կապված հանգամանքները»,- դեսպան Յան Կելլին:
