Թուրքիան և Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորության մասին
Ռուսթուքական բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը նշել է, որ խոսքը գնում է 5-րդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռների արտադրության մասին, ինչի համար Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը։
