«Փյունիկ»-ի նոր սեփականատիրոջ նպատակները

Երևանի «Փյունիկ»-ի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նպատակ ունի ներդրումներ կատարել մարզադպրոցի զարգացման գործի, այլ ոչ թե լեգիոներների հրավիրելու վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց մոսկվայաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: «Ակումբը ձեռք բերելու գաղթափարներից մեկն այն էր, որ ակումբի վարած քաղաքականությունը մոտ էր ինձ, այսինքն` շեշտը դնել ոչ թե լեգիոներների, այլ մարզադպրոցի սաների վրա: Մենք մեծ հեռանկարներ են տեսնում ակումբի հետ միասին: Նպատակ ունենք ներդրումներ կատարել սեփական մարզադպրոցի վրա: Հստակ թվեր չեմ կարող ասել, բայց կարծում եմ տարեկան մոտ երկու միլիոն դոլեր կարող ենք ներդնել: Թեպետ նորեկ եմ այս գործում, սակայն մեծ ցանկություն ունեմ զարգացնելու հայկական ֆուտբոլը: Դեռևս վաղ է առաջիկա քայլերի մասին հստակ խոսել», ասաց Սողոմոնյանը: Վերջինս խոսեց նաև ակումբի նոր անվան մասին` փաստելով. «Իրոք նպատակ ունենք փոխելու ակումբի անունը, բայց դեռ չենք կողմնորոշվել: Շատ անուններ կան, կարող եմ նշել մեկը, օրինակ` «Արագած»: Սակայն իրավաբանական հարցեր են առաջ գալիս, մրցաշրջանը սկսվի, կկողմնորոշվենք: Իսկ ինչ կապված է փոփոխությունների հետ, ապա դրանք մեծ չեն լինի, բայց արդեն ունեն նոր մարզական տնօրեն` Արմեն Գյուլբուդաղյանցը»: Սողոմոնյանը կարծիքով՝ ակումբի խնդիրը ավելի հեռուն նայելն է: Թիմը մտադիր է հեռանկարային ներդրումներ անել մանկապատանեկան դպրոցի սաների վրա: «Իսկ ինչ վերաբերում է արտասահմանից մասնագետներ հրավիրելուն, ապա տեսնում եմ և դրական, և բացասական կողմերը: Սակայն ամեն ինչ չէ, որ կարողանում ես հարմարեցնել ազգային մենթալիտետի հետ», եզրափակեց Սողոմոնյանը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am