Կանադայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Կանադայի Օնտարիո նահանգում ոչ մեծ ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, փոխանցում է ТАСС-ը: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աղետալի վթարը տեղի է ունեցել Գրեյվենհերսթ քաղաքի մոտակայքում: Ոստիկանության տվյալով՝ ինքնաթիռի օդաչուն և ուղևորը տեղում մահացել են: Այժմ պարզվում են վթարի պատճառները:
