ԵՄ-ն ծրագրում է Կիևին միլիոնավոր եվրոներ հատկացնել
ԵՄ-ում դիտարկվում է Ուկրաինային 50 մլն եվրո հատկացնելու հարցը: ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով Յոհանես Հանը ՝ նշելով, որ դա արվում է Դոնբասում մարդասիրական նախագծերի իրականացման և քաղաքային ենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքը։ Գումարը նախատեսվում է ներդնել Մարիուպոլ քաղաքի զարգացման մեջ, մասնավորապես արդյունաբերական արտադրության, ագրոարդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
