Մեքսիկայի ափերի մոտ օվկիանոսից 1,2 տոննա քաշով կոկաին է դուրս բերվել
РИА Новости-ն՝ Մեքսիկայի ափերի մոտ օվկիանոսից ավելի քան 1.2 տոննա քաշով կոկաին է դուրս բերվել։ Դրանք գտնվել են անջրանցիկ փաթեթներում, հայտնել է լատինամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը: Ինչպես նշվում է՝ հայտնաբերվել է 32 նման փաթեթ։ Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի երկրների տարածքը, որտեղ կոկայի թփեր գրեթե չեն աճում, օգտագործվում է մեքսիկացի թմրավաճառների կողմից թմրանյութը Հարավային Ամերիկայից ԱՄՆ հասցնելու համար։
