Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 63-ի
Վենեսուելայում ապրիլի 1ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը աճել է 63-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ 1200 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «19 մարդ զոհվել է անվտանգության ծառայողների գործողությունների հետևանքով »,-նշել է Վենեսուելայի գլխավոր դատախազը:
