Երևանի Գրողների միության նախագահն անդամակցել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն անդամակցել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը: «Ինքը մշակութային ծրագրեր ունի, և դա ինձ դուր է գալիս»,- այսպես հիմնավորեց Ափինյանն իր որոշումը և նշեց, որ բազում մշակութային մարդիկ են անդամակցել միավորմանը. «Օրինակ, Հ3-ի տնօրենը շատ լավ մտավորական է և ազնիվ մարդ»։ Խոսքն Արամ Հովհաննիսյանի մասին է, որը հանրությանը հայտնի է «Որոգայթ» սերիալի Զավենի իր դերով: «Հասկանո՞ւմ եք, դա գաղափար է՝ հայկական վերածնունդ, ո՞վ չի ցանկանում, որ մեր այս իրականության մեջ ոգևորություն լինի, մենք հոգնել ենք անվերջ բողոքներից՝ դժգոհություն, արտագաղթ։ Շատ մտահոգիչ է, շատ, պիտի անձինք հայտնվեն, որ խոսեն հայկական վերածննդի մասին»,- ոգևորված բացատրում էր Ափինյանը։ Բայց չէ որ ժողովուրդը չի մոռացել 2008-ին Արթուր Բաղդասարյանի միանալը Սերժ Սարգսյանին։ «Ոչ մեկի առջև պետք չէ դուռ փակել, ես այն կարծիքին չեմ, որ հանրապետության 3 նախագահները բացասական դեր կատարող մարդիկ են, մենք ենք ստեղծում շողոքորթության այն մթնոլորտը և այդպիսով գոյացրինք մի իրավիճակ, որտեղ հիմնականում վարկաբեկված մարդիկ են, ես սա ճիշտ չեմ համարում… Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, պատճառ նշել, բայց ուզում եմ, որ պարոն Բաղդասարյանը հաջողություն ունենա, որովհետև իր հաջողությունը բոլորիս համար է լինելու հաջողություն: Կարծում եմ, որ այս լավ գաղափարին պետք է հաջորդեն լավ գործեր, ես կնպաստեմ, որ մեր կյանքում մի լավ բան լինի»,- ասաց Ափինյանը, որը վստահ է իր և յուրայինների ուժերին․ «Մեկ ամսում ոգևորության ալիք կարող ենք բարձրացնել, կարող ենք իրավիճակ փոխել»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am