Միջազգային կոալիցիայի ավիահարվածից Ռաքքայում 43 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ականատեսներին հայտնում է,որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան հարված է հասցրել սիրիական Ռաքքա քաղաքին, զոհվել է առնազն 43 խաղաղ բնակիչ։ Ավերվել է 6 հարկանի շենք։ Կոալիցիայի ինքնաթիռները հարձակվել են շենքի վրա, որտեղ գտնվել են խաղաղ բնակիչներ։ Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են։
