Ինչպես է Արտակ Թովմասյանը մտերմացել Աղվան Հովսեփյանի հետ և արդյոք ցանկանում է նոր Ծառուկյան դառնալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը բերել է տագնապալի իրավիճակի։ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցերի շուրջ զրուցել է Արտակ Թովմասյանի հետ:

–Պարո՛ն Թովմասյան, Դուք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ մտերիմ եք, իսկ Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հայտարարեց, որ մեր երկրում անարդարությունները սկսվել են «աղվանական դատավարություններից»: Դուք քննադատում եք այսօրվա իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր մտերիմի անվան հետ առնչվող այս գնահատականը:


-Դուք պետք է հասկանաք, որ ես, միշտ չապրելով Երեւանում, այսինքն հիմա ես չեմ իմանում, թե իմ այս ընկերը իր պրոֆեսիոնալ աշխատանքը ինչ ձեւ է անում, դրա գնահատականը կարող է տալ հասարակությունը կամ իր պրոֆեսիոնալ կադրային բազան:

Ես չեմ խառնվում իրենց գործերի մեջ, չեմ խառնվում գլխավոր դատախազի կամ ՀՔԾ քննիչի կառավարվող իր գործերին ներքին եւ երբեք չեմ խառնվել: Դրա համար այդ գնահատականները ավելի պրոֆեսիոնալների գնահատականներ են, որոնք որ, բացի խոսքերից, պետք է ունենան հիմքեր, դրա համար ես մեկնաբանություն՝ դրա հետ կապված, չեմ կարող տալ:

Կարող եմ միայն մի բան ասել, որ շփվելով իր հետ, որը ստացվել է, օրինակ, Խաչի քավոր լինել կամ համապատասխան բարեգործական քայլեր անելու շրջանակներում, դա ո՛չ իմը կլինի, ո՛չ երեւի օբյեկտիվ այն շրջանակներում, որը որ ես ճանաչում եմ այդ մարդուն:

Այդ շրջանակներում ես կարող եմ ասել՝ բարեկիրթ, խելահաս, գրագետ, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մարդ է:

–Դուք գիտեք չէ՞, որ Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 9 մլրդ դոլարի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի առաջ հայտարարում էր, որ կոպեկ առ կոպեկ տալու ենք, բայց, չնայած սրան, պարտքը ոչ թե նվազեց, այլ մեծացավ: Դա ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա եւ շարքային սպառողների: Դուք ի՞նչ լուծում կառաջարկեք:

-Երկրի տնտեսության վրա անդրադառնում է շատ բացասական, սպառողների վրա՝ կրկնապատիկ բացասական, որովհետեւ սպառողները սպասում են, որ կառավարությունը պետք է անի կտրուկ քայլեր, եւ իրենք կզգան իրենց վրա միանգամից այդ առավելությունները:

Ինչպես մենք տեսնում ենք, դրանք հիմնականում պոպուլիստական հայտարարություններ են, ժամանակին ասում էին՝ կինը սիրում է ականջներով, այսինքն՝ պետք է լավ խոսքեր ասես, որ ինքը շոյված զգա, թե ինչ կանես, կարող է պատահի երկրորդական լինի:

Հիմա նույն համեմատությունը կարելի է անել: Ես չեմ պատրաստվում, հասկանալով տնտեսական իրավիճակը, չտիրապետելով բոլոր ստույգ թվերին, ասել կոնկրետ՝ ինչ կանեմ կամ պետք է անեմ դուրս գալու համար:

Բայց ծանոթանալով բոլոր թվերին, իհարկե, անելանելի վիճակ չի լինում, ուղղակի այդ վիճակից դուրս գալու համար կան ոչ սովորական ձեւեր, նաեւ դրան պետք է ավելացնել ժամանակահատվածը, որը որ կունենաս ժամանակահատված քայլեր ձեռնարկելու համար՝ տվյալ դժվար իրավիճակից դուրս բերելու երկիրը:

Համոզված եմ, որ դրանք կան եւ դրանք կլինեն, ուղղակի պետք է տվյալ ժամանակում՝ հիմա, թե դա երբ կլինի, դա կլինի կես տարի հետո, թե կլինի վաղը, դրանից է կախված լինելու՝ ինչ մոդելով եւ ոնց կարող ես անել:

Ես կարող եմ ասել, որ ամեն օր ձգելը, ամեն օր այս իշխանության մնալը իշխանության լծակներում պրոբլեմ է դարձնելու ամիսների եւ տարիների խնդիրների դուրս հանելը:

Օր առաջ չլինեն ոչ պրոֆեսիոնալները իրենց տեղում, դա օր առաջ կփրկի մեր երկիրը դժվար իրավիճակներից:

–Պարո՛ն Թովմասյան, արդյոք Ձեր նպատակն է նոր խորհրդարանում մի քանի մանդատ ստանա՞լը: Արդյոք Դուք ուզում եք դառնալ նոր Ծառուկյա՞ն…

-Ամեն մարդ իր կյանքում ունի իր տեղը: Ես չեմ հասկանում, թե Դուք ինչ եք ասում՝ արդյոք ուզում եք դառնալ նոր Ծառուկյան, ես Թովմասյան եմ, Ծառուկյանն ունի իր ճանապարհը, որն անցել է, Ծառուկյանն ունի իր գործերը, որ արել է, Թովմասյանն ունի իրը: Եթե կոնկրետ լինի, ես չէի դնի համեմատություններ Թովմասյանների եւ Ծառուկյանների մեջ, հաստատ տարբեր են, ընդհանուր կարող են լինել հայրենիքի կամ բարեգործության հանդեպ միտումները ցանկալի, բայց Թովմասյանը Թովմասյանն է կայացած, իսկ Ծառուկյանը Ծառուկյան, որը որ Դուք ինձանից ավելի լավ գիտեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1010 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am