Դիտավորությու՞ն,թե՞ անգործություն. ինչու՞ է Փաշինյանը ձգձգում գերիների վերադարձի հարցը. Գոհար Մելոյան (video)
Մասնագիտացված դատավորների վերաբերյալ օրենքի նախագիծը հստակ քաղաքական նպատակ է հետապնդում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
«Ակնհայտ էր՝ այս նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում։ Ընդունեցին դատական օրենսգիրք, սահմանադրական օրենսգիրք և արդարադատության ակադեմիայում օրենքի փոփոխության նախագծերը փաթեթի տեսքով։ Սա իրենից ենթադրում է մասնագիտացված դատավորների ներդրումներ, որոնք զբաղվում են միջդատական վարույթի քննությամբ, այսինքն առանձնացնում են կոնկրետ դատավորներ միջդատական վարույթի հարցերով։
