Կապիտուլյանտների իշխանությունը դեռ համարձակվում է վնգստաձայներ հանել

Փաստը մնում է փաստ՝ նիկոլ փաշինն ու իր ուսապարկերը, ժողովրդի թիկունքում ընդունած կործանարար կապիտուլյացիայից, հազարավոր երիտասարդների գլուխն ուտելուց, Արցախը թուրքին նվիրելուց հետո ոչ միայն չհեռացան իշխանությունից, այլև անպատկառացել են այն աստիճան, որ հանդգնում են ինչ-որ վնգստաձայներ հանել:

Ավելին, փաշինի հակահայ ռեժիմը շարունակում է նոր ռեպրեսիոն քայլերի դիմել, մասնավորապես՝ թիրախ ունենալով խոսքի ազատությունն ու իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցները: Բայց դա դեռ մի կողմ: Չշեղվենք բուն հարցից, այն է՝ նիկոլ փաշինի և նրա ուսապարկերի ծայրահեղ անպատկառացումից:

Երևի նախանձելով «քայլակից» Բեղլոյանի նախօրեի պոպուլյարությանը՝ փաշինի «կամանդից» մի տխրահռչակ անձնավորություն՝ Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով, որոշեց փայլատակել: Սույն սուբյեկտին, ուրեմն, խիստ անհանգստացրել էր այն, թե այդ ինչպե՞ս է եղել, որ վերջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտում գտնվելու ընթացքում հրթիռային հարվածների կամ հրետակոծման թիրախ չի դարձել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը... Սա, իբր, պատասխանն էր Քոչարյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում կասկածելիորեն չի ռմբակոծվել նախագահական նստավայրը, որտեղ լեւմուտ են ունեցել Նիկոլի էմիսարները։

Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն, ըստ էության, արդեն արձագանքել է ԱԺ փոխխոսնակի պաշտոն զբաղեցնողի ճղճիմագույն ու անբարո վնգստոցին: Լևոն Քոչարյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է թշնամական ռմբահարվածից տուժած հարևան առանձնատունը: Բայց հիմնական հարցը, կարծում ենք, միայն դա չէ:

Սկզբունքորեն ի՞նչ է ստացվում, ի դեմս Ալենի՝ ո՞վ է խոսում և ինչի՛ մասին:

Իսկ ստացվում է այն, որ պատերազմ հրահրած ու Արցախը թշնամուն հանձնած կապիտուլյանտ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակավ սրտնեղում է, որ թշնամին չի հրթիռակոծել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը և չի սպանել այդ ժամանակ այնտեղ գտնվող Արցախի ազատամարտում թշնամուն հաղթած, թշնամուն հրադադար պարտադրած, Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահին: Այսինքն, փաստորեն, նիկոլ փաշինի իշխանությունը պաշտոնապես ափսոսանք է հայտնում, որ թուրք-ադրբեջանցիները չեն սպանել Ռոբերտ Քոչարյանին, չեն ռմբակոծել այն տունը, որտեղ նա գտնվում էր պատերազմի ժամանակ: Իսկ Լևոն Քոչարյանի հրապարակած փաստերի լույսի ներքո կարող ենք ավելացնել նաև, որ թշնամին առնվազն նման փորձ կատարել է, բայց վրիպել է: Ըստ երևույթին թշնամուն ոչ այնքան հստակ կոորդինատներ են հաղորդել «թավշյա» «նավոդչիկները»:

Չէ, բայց իրոք էլի. դասալիք-կապիտուլյանտների իշխանությունը մեղադրում է... պատերազմ հաղթած Արցախի հերոս նախագահին, որ նա չի զոհվել թշնամական ռմբա-հրթիռակոծությունից:

Մեղադրում են մի գործչի, ով ծանրագույն իրավիճակում 1992-ին ստանձնել է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարությունը և գործնականում բեկում մտցրել ազատամարտի հետագա ընթացքու՝ այն հանգուցալուծելով հաղթանակով, հայրենի հողի նշանակալի տարածքների ազատագրմամբ:

Այդ ճղճիմ մեղադրանքն էլ ասվում է Ռոբերտ Քոչարյանի (ու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի) կողմից նկատված այն ակնհայտ փաստի առնչությամբ, որ ամբողջ պատերազմի ընթացքում թշնամին չի թիրախավորել Արցախի նախագահական նստավայրը, մինչդեռ ազատամարտի տարիներին, օրինակ, այն վարչական շենքը, որտեղ գտնվում էր ՊՊԿ-ն, մշտապես եղել է թշնամական հերտանային և հրթիռային հարվածների թիրախում և մեծապես տուժել է:

Մի էական դրվագ էլ: Նույն կապիտուլյանտ Ալենը հայտարարում է, թե իրենք երկու տարվա մեջ չհասցրեցին ոմանց դղյակները վերածել ԱԹՍ-ների կամ նման մի բան: Էհ, վերցնեիք ձեր Գագիկ Ջհանգիրյանի «գոմը» և դրանով ԱԹՍ-ներ գնեիք: Բայց լավ, դղյակները մի կողմ դնենք: Բոլորը:

Սրա ասածն այն է, թե իրենք ԱԹՍ-ներ էին ուզում առնել, բայց փող չունեին: Չունեի՞ն: Իսկ ի՞նչ միջոցներով են ալեններն ու ալենաբարոները պրեմիաներ ստացել, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 միլիոն դոլարի չափով: Ի՞նչ միջոցներով են ալեններն ու ալենաբարոները, այդ քաղաքական խառնագնացները այս երկու տարում ձեռք բերել այն մեքենաները, որոնցով շրջում են, այն բնակարաններն ու պալատները, որոնցում բնակվում են հիմա: Իսկ ի՞նչ միջոցներով էին սրանք ռեմոնտ անում կառավարական առանձնատունը, որ նիկոլ փաշինի կեցավայրն է: Ի՞նչ միջոցներով էին նոր տոնածառ ու չգիտես, թե էլ ինչ զրթուպրթ գնում:

Դա էլ մի կողմ: Ունեցել եք տասնյակ ու տասնյակ միլիոններ, որոնք ծախսել եք Հորդանանից «սպիսատ արած» ՀՕՊ միջոցներ գնելու և աչքակապության վրա, թե՝ «օդը այլևս փակ է»: Ունեցել եք ավելի քան 100 միլիոն դոլար՝ պետք չեկած Սու-30 ռազմական օդանավեր գնելու համար: Էհ, այդ միջոցներով գիտե՞ք որքան ԱԹՍ-ներ ու անօդաչուներ վնասազերծող ՀՕՊ միջոցներ կարող էիք գնել: Գնեիք: Չէ՛ դա ձեզ պետք չէր: Ձեր ծրագիրն այլ էր:

Հա, ի դեպ, «30 տարվա մասին» բարբաջանք սիրողներիդ և այդ ապուշությունը հիմարի նման կրկնող պողոսներին էլ արժե մի պարզ բան ասել. թշնամին մեծ ծավալներով աթս-ավորվել է հատկապես վերջին 1-1,5 տարվա ընթացքում, ու այն, որ Հայոց բանակն, ըստ էության, անպաշտպան է մնացել այդ զինատեսակի դիմաց, ամենի՛ց առաջ հենց ձեր՝ կապիտուլյանտ-դասալիքների իշխանության մեղքն է, եթե չասվի՝ հանցանքը: Դա թող տրիբունալը պարզի:

Այն էլ նկատենք, որ անցած տասնամյակներում Հայոց բանակը լիովին ապահովվել է այն զինատեսակներով, որոնք բավարար էին տվյալ ժամանակահատվածում թշնամու ունեցած սպառազինության գործադրմամբ հնարավոր ագրեսիային հակադարձելու, հակահարվածելու համար:

Ամփոփենք. կապիտուլյանտնե՛ր, անհեթեթ վնգստոցներ արձակելու փոխարեն, սկսեք ձեր ինքնախոստովանական ցուցմունքները գրել: Քիչ մնաց:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 767 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am