ՀԱԿ-ը շարունակում է մնալ արմատական ընդդիմություն․ Աշոտ Մանուկյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ. -Որպես արտախորհրդարանական ուժ՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի առաջիկա հինգ տարիների գործունեությունը։ – Շատ սովորական։ Մինչեւ 2012թ․ խորհրդարան մուտք գործելը մենք եղել ենք արտախորհրդարանական ուժ, արմատական ընդդիմություն։ Այդպես էլ շարունակում ենք մնալ։ Որոշ ժամանակ կքննարկենք, նորովի կվերլուծենք իրադարձությունները եւ կորոշենք մեր անելիքները։ Բայց որ մենք մնալու ենք ակտիվ քաղաքականության մեջ եւ մնալու ենք որպես ընդդիմադիր ուժ՝ անկասկած է։ Դեռ հանդիպումներ չենք ունենում, ժամանակավոր դադար ենք տվել։ Իսկ առաջիկայում կորոշենք մեր անելիքները, մենք չենք հաշտվելու ներկա իրողությունների հետ եւ շարունակելու ենք պայքարել։ – «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց, որ արտախորհրդարանական ուժերը համագործակցեն, փոքր կուսակցությունները միավորվեն, խոշորանան, որպեսզի կարողանան արդյունքի հասնել։ ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ ուժերի հետ, տեսնո՞ւմ է միավորման հեռանկար գաղափարակից այլ ուժերի հետ։ Ժամանակին ՀԱԿ-ը համագործակցում էր «Ժառանգության» հետ, «Ազատ դեմոկրատները» տարանջատվել է ՀԱԿ-ից։ – Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը։ Ինչ վերաբերում է փոքր կուսակցությունների միավորմանը, ապա մենք փոքր կուսակցություն չենք։ Մենք եղել եւ մնում ենք շատ լուրջ կուսակցություն եւ Հայաստանում եզակի կուսակցություններից մեկն ենք, որ ամբողջ երկրով մեկ ունենք մեր կուսակցական բջիջները, կառույցները։ Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցելուն, ապա դա ոչ ոք չի կարող բացառել։ Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ երբեք չպետք է ասել՝ երբեք։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մենք նույնիսկ ՀՅԴ-ի հետ ենք ինչ-որ ժամանակահատված համագործակցել։ Այսինքն, եթե խնդիրները դրվեն այնպես, եւ պահանջը կլինի այնպիսին, որ մենք ընդհանուր ճանապարհ կունենանք գնալու, չի բացառվում, որ համագործակցենք: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am