Թրքասիրության մարաթոն է սկսվել

Օր օրի ավելանում է իմքայլական այն պատգամավորների թիվը, որոնք իրենց ելույթներով եւ հայտարարություններով ամրապնդում են այն կասկածները, որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը: Սա, անշուշտ, մեղմ ձեւակերպում է, իրականում այս մարդիսկ դժվար է ասել թուրքի ծնունդ են, թե հայ: Օրինակ երկրիդ վարչապետը կարող է կասկածի տակ դնել Շուշիի հայկական ծագումը, վարել այնպիսի քաղաքականություն, որը բխում է լոկ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Հեռու չգնալով՝ հետպատերազմական շրջանի ներքաղաքական եւ արտաքին հարթակներում, թեվում էր մեր առաջ քաշած անկյունաքարային օրակարգը պետք է դառնար ռազմագերիների վերադարձի հարցը, բայց, ոչ Նիկոլ Փաշինյանը կարող է ապաշրջափակման անվան տակ բացել Հայաստանի դռները մեզ մորթելու պատրաստ, <Էրիվանն> ու Սեւանը Ադրբեջանի պատմական հողեր համարող Ալիեւի եւ իր թուրք դաշնակիցների առջեւ:

Իշխանությությունն ասես թրքասիրության մարաթոն է կազմակերպել, ով ոնց կարողանում է հաճոյանում է մեր դարավոր թշնամիներին, հանդես գալիս նրանց շահերից, ինչից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն Արցախն իսկապես ծախել են թուրքին, ու հիմա էլ շարունակում են սակարկել այլ հարցեր, որպեսզի ավելի շատ վաստակեն իրենց թուրք տերերից: Օրինակ Շուշին այն ադրբեջանական լեքսիկոնով Շուշա են անվանում, սկզբում Ռռուբեն Ռուբինյանը, իսկ երեկվանից համացանցի աստղ դարձած Անուշ Բեղլոյանը, ով դրանից բացի հակապետական այլ հայտարարություններ էլ էր արել:

Օրերս թուրքերի և ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ սույն ուսապարկը հայտարարել էր, թե կարևոր չէ՝ ում տարածքն է Արցախը, կարևոր չէ, ով է սկսել պատերազմը, կարևորն այն է, որ հետ չնայեն ու գնան խաղաղության: Ավելին, ասել էր, որ թուրքերի հետ պետք է երկխոսություն սկսել: Իհարկե, նա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց եւ ասաց, թե խոսքերը կտրել են կոնտեքստից, բայց տիկնոջ համար լրագրողները հատուկ միացրեցին ձայնագրությունը եւ բառացի թարգմանությամբ ստացվեց այն, ինչ քննադատվում էր:
Ինչպես ճոպազրույցի ընթացքում հայտնի դարձավ, տիկինը սենսացիաների սիրահար է, նա օրինակ հայտարարեց, թե 30 տաի Հայաստանը բանակ չի ունեցել, ինչի համար էլ պարտվել ենք պատերազմում:
Եթե բանակ չկար, ինչու էր Նիկոլ Փաշինյանի նշանակած, նրան ենթակա պաշտպանության նախարարը մինչեւ պատերազմը հոխորտում, թե Ադրբեջանը կփոշմանի, եթե պատերազմ սկսի , հենց այդտեղ էլ շրջանառության մեջ դրեց <Նոր պատերազմ, նոր տարածքներ>> կարգախոսը, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով Տոնոյանի հայտարարությունն ասել էր, որ, այո, թող մեզ չվախեցնեն պատերզմով ու եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմի, ապա մենք պարտադրելու ենք խաղաղություն: Իմքայլայան սույն տիկինն ուզում է ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի՞ տիրապետել իրավիճակին եւ ՀՀ բանակի կարողություններին եւ իրականությունից կտրված հայտարարություն է արել: Ընդհանրապես, երբ պետք էր իմքայլականները պարծենում էին Դավիթ Տոնոյանի հենց այս հայտարարությամբ, իսկ հիմա պատերազմի պարտությունը բարդում միայն բանակի եւ Տոնոյանի վրա: Եթե բանակ չունեինք, հուլիսյան մարտերում ինչպես ձեր ասած փառահեղ հաղթանակ տարանք, Նիկոլ Փաշինյանն էլ 70 զինվորականի պարգեւներ շնորհեց:
Ձեր մանիպուլացիաներն այլեւս չեն աշխատում ու հակապետական ծրագիրը բոլորին է հայտնի, պատերազմը ոչ թե պարտվել ենք, այլ դուք Արցախը ծախել եք ու հիմա էլ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող հայտարարություններ եք անում, ելույթներ անում ու սուր մրցակցություն է, քանզի առուծախը դեռ չի ավարտվել եւ յուրաքանչյուրդ շատ վաստակելու կռիվ եք տալիս:

Դուք այնքան անհայրենիք սրբապիղծներ եք, որ ձեր առեւտուրը արեցիք մի քանի հազար տղաների արյան ներքո:

Անի Սահակյան

դիտվել է 2990 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am