Վարկանիշների ու հակավարկանիշների կտրուկ փոփոխություններ են եղել

«Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները ցանկանում են հնարավորինս ձգձգել արտահերթ ընտրությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության առանձին ներկայացուցիչներ ու հատկապես մերձիշխանական որոշ շրջանակներ նույնիսկ համոզում են Նիկոլ Փաշինյանին, որ պետք է ամեն ինչ անել՝ խուսափելու արտահերթից՝ այն հույսով, որ մանիպուլյացիաների, հասարակության զգացմունքների վրա խաղալու, ընդդիմադիրների վարկաբեկումն ու նրանց վրա ճնշումները շարունակելու միջոցով հնարավոր կլինի մոռացնել Արցախի մեծ մասի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգային ծանր խնդիրները, տնտեսական «կրախն» ու ի վերջո «իրավիճակ փոխել»: Բանն այն է, որ հարցումից ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը:

Ըստ մեր տեղեկությունների, վերջին մի քանի հարցումները ցույց են տվել, որ ընդհանուր վարկանիշից զատ, կտրուկ նվազել է հատկապես անվերապահ աջակցողների, այսինքն՝ «անպայման կքվեարկեմ» պատասխանողների թիվը՝ մոտ 5 տոկոս, փոխարենը գնալով մեծանում է «ոչ մի պարագայում չեմ քվեարկի» պատասխանողների քանակը: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանական ու մերձիշխանական շրջանակներին ոչ պակաս անհանգստացրել է այն հանգամանքը, որ նկատելիորեն աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, զուգահեռ կտրուկ նվազում է նրա «անտիռեյտինգը»: Ըստ որոշ ուսումնասիրությունների, հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հանձին նրա տեսնում են հավասարակշռված անձնավորության և «ուժեղ ձեռք», որի հետ կարող են հույսեր կապել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1259 անգամ
Լրահոս
Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. ԶԼՄ-ներ Չեմ ներելու թրքահպատակ ոչնչությանը․ Արմեն Աշոտյան Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am