Ստախոս Նիկոլն ու նրա թիմը

 

Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել անհեթեթագույն այնպիսի մի հայտարարությամբ, որից անգամ ինքն է ապշել։
Փաշինյանը սուպերմարկետում, քաղաքաքացիներից մեկի հետ զրույցի ժամանակ, ասել է, թե փետրվարի 1-ին՝ ՌԴ սահմանը բացվելուց հետո, ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեր մոտից մեկնել է։ Այս դարակազմիկ սուտն ասելուց հետո Փաշինյանը առևտրի անկումից դժգոհող քաղաքացուն հուսադրել է, թե Ռուսաստանի հետ սահմանը բացվում է, կգան մի քիչ փող կծախսեն, առևտուրը կավելանա։ Նիկոլի ստախոսության մասին քիչ ավելի ուշ կխոսենք։
Մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանից ընդամենը երկու օր առաջ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում, լրագրողների հեետ զրույցում, ճիշտ հակառակն էր ասել․ «Մեկնողների թիվն ավելի շատ է, քան վերադարձողներինը, Հայաստան վերադարձող օդանավերը կիսադատարկ են՝ ի տարբերություն մեկնողների»,- ասել էր Գևորգ Խաչատրյանը: Հատկանշական մի փաստ ևս․դեպի ՌԴ միակողմանի ավիատոմսերի ամենաէժան գինը 350.000 դրամ է, իսկ միջին գինը՝ 600.000 դրամ և ավելի: Տոմսերը գրեթե սպառված են: Այսինքն՝ ավելորդ է ապացուցել ակնհայտ փաստը՝ մեկնողները շատ-շատ են ի համեմատ վերադարձողների։
Հիմա այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անընդհատ ստախոսությամբ զբաղված, ընդ որում ստեր է ասում այնպիսի ակնառու իրողությունների մասին, որոնց հավատալու համար պետք է առնվազն խենթ կամ մտագար լինել։ Փաշինյանի վարքագիծը ցույց է տալիս, որ նա իրապես կորցրել է ադեկվատությունը, բացարձակապես չունի իրականության զգացում, չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում։ Հավանաբար, համապատասխան պաշտոնյաները նրան ճիշտ չեն զեկուցում։ Խաբում են՝ պատմելով Նիկոլի ականջին հաճելի ստեր։ Գուցե վախենում են, որ իրականության հետ առերեսումից հետո Փաշինյանը կհայտնվի անհավասարակշիռ վիճակում՝ դրանից բխող ոչ այնքան հաճելի հետևանքներով։ Կամ էլ Փաշինյանը ամեն ինչ գիտի, պարզապես միտումնավոր կերպով ստում է՝ ամեն ինչ ներկայացնելով այնպես, ինչպես ինքն է ուզում։
Նույն բանն են անում նաև Փաշինյանի թիմակիցները․ ստում են՝ ասելով այն, ինչ իրենք են ուզում։ Օրինակ՝ Փաշինյանից անկախ, ճիշտ նույն պահին, երբ Արտաշատի սուպերմարկետում Նիկոլը քաղաքացուն հույս էր տալիս, թե Ռուսաստանից եկողների շնորհիվ առևտուրը կլավանա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ-ում, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հարցին, համոզում էր, թե հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Դրա ամենամեծ փաստումը, նախարարի տրամաբանությամբ, այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը ավելի քան 100.000 է: «Այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն այնտեղ մշտական բնակության վայրեր, նաև կորցրած տարածքների բնակչությունից 5 հազարից ավելի քաղաքացի նույնպես իր բնակությունը շարունակում է անցկացնել Արցախում»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։
Նիկոլի նախարարը չի հասկանում, որ մարդիկ գերադասել են վերադառնալ Արցախ, քան թե Հայաստանում մնալ առանց տանիքի։ Բայց դրանից հետևու՞մ է, որ Հադրութի, Շուշիի և մնացած յոթ շրջանի բնակիչները, որոնց ողջ ունեցվածքն ու գույքը անցել է թշնամուն, որոնք թողել են իրենց հայրենիքը, նախնիների գերեզմաններն ու անգամ նրանց հետ կապված բոլոր անձնական հիշատակները, չունեն հումանիտար և սոցիալական խնդիր։ Նախարարի խելքով՝ երևի չէ։ Դեռ շնորհակալ ենք, որ չի հայտարարել, թե արցախցիներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են՝ շնորհիվ իրենց վարած փառահեղ քաղաքականության։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4718 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am