Թրամփի քայլերը բերում են ՌԴ-ի հաղթանակին. Օբամայի նախկին օգնական
« ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին», բերում ամերիկյան համաշխարհային առաջնորդության կորստի: Հրեշավոր արագությամբ նա տանում է կործանման՝ մերժելով մեր հիմնական դաշնակիցներին, մերժելով ամերիկյան արժեքները և հրաժարվելով ԱՄՆ-ի՝ համաշխարհային առաջնորդությունից: Դա Ռուսաստանի և Չինաստանի համար մեծ հաղթանակ է»,- New York Times-ի փոխանցմամբ այս մաիսն հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը: Ռայսը նկատել է, որ Թրամփն ԱՄՆ-ը դուրս է բերել Փարիզյան համաձայնագրից՝ երկիրը հակադրության մեջ դնելով ողջ աշխարհի հետ: «Եվրոպան և Չինաստանը միասնական են Փարիզյան համաձայնագրի հարցում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը մեկուսացվել է»,- ասել է Ռայսը:
