Պահանջում են պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին

2017թ. մայիսի 31-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, առանց որևէ առիթի, Բագին փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և ցանկացել խուզարկել փաստաբանին: Կիվիրյանի հարցին, թե ինչ հիմքով են ցանկանում  իրեն խուզարկել, նրան են մոտեցել ևս մի քանի ոստիկան և Կիվիրյանին բերման ենթարկել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժին սառը զենք կրելու կասկածանքով: Ըստ ոստիկաններից մեկի զեկուցագրի՝ Ա. Կիվիրյանի աջ գրպանում դանականման իր է ուրվագծվում, մինչդեռ խուզարկություն սկսելուց առաջ, Ա. Կիվիրյանի փաստաբանը ընթերականների ուշադրությունը հրավիրել է, որ Ա.Կիվիրյանի ոչ մի գրպանում դանականման իր չի ուրվագծվում: Փաստաբանի կողմից կատարվել է նաև տեսանկարահանում, որով ևս հաստատվել է, որ ոստիկանների զեկուցագիրը չի համապատասխանում իրականությանը: Ա. Կիվիրյանը մոտ 2 ժամ պահվել է անազատության մեջ: Ըստ  ժամը 17:24-ին ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտ արգելված առարկա չի հայտնաբերվել: Սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը: Ի դեպ, Կիվիրյանի աջ գրպանում բանալիների խուրձ նույնպես չի եղել: Սույն  միջադեպը մենք համարում ենք ոստիկանապետությանը բնորոշ ապօրինի մեթոդներով քաղաքական հետապնդում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող և հանրային նշանակության տարբեր հարցերի վերաբերյալ վարչակազմին սուր քննադատող գործչի՝  Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Նման գործելակերպը ուղղված է ոչ միայն անձամբ Արգիշտի Կիվիրյանի, այլև քաղաքացիական ու հասարակական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անձի նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործելակերպն անհամատեղելի է ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին: Դատապարտելով նման աղաղակող խախտումները՝ պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունները կատարած ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարներին: Հայաստանի Հելսինկյան Կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա «Իրազեկ քաղաքացիների միավորում» Երևանի մամուլի ակումբ Հանրային լրագրության ակումբ Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ Կանանց աջակցման կենտրոն ՀԿ Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Քրիստինա Գևորկյան, փաստաբան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am