«Իմ քայլը» ԶԼՄ-ների դեմ գաղտագողի նախագիծ է ներկայացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:

Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից: Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է խոսքի ազատությունը, ի վերջո անանուն աղբյուրներին հղում են անում աշխարհի բոլոր լրատվամի­ջոցները, եւ որեւէ երկրի պատգամավորի մտքով չի անցել գաղտագողի օրինագիծ ներկայացնել:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է «ԶԼՄ մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթնե­րով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում՝ անանուն աղբյուրը: Նրանք առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգ­վածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են (բա­ցառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ եթե տեղե­կատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարե­խիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):

Նախ՝ արձանագրենք, որ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները չեն գտել բանաձեւը՝ որոշելու՝ լրատվություն տարածողներից որն է լրատվամիջոցը, որն է բլոգը կամ սոցցանցով տարածված լուրը: Հիմա հայրենի խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որ մարտահրավեր են նետում աշխարհին:

Իհարկե,՛ հասկանալի է, որ նախագծի նպատակը տարբեր «Տելեգրամ» ալիքների կողմից Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին անցանկալի հրապարակումների դեմ պայքարն է: Բայց այդ նախագծով «Տելեգրամ»-ով կամ այլ ձեւաչափով տարածվող լուրերի դեմ պայքարել չի ստացվի. նրանք կաշխա­տեն, ինչպես այսօր, իսկ բարեխիղճ ԶԼՄ-ները դարձյալ կտուժեն: Ու կստացվի էլի անպտուղ քայլ, ինչ­պես անցած 3 տարիներին է արվում դատաիրավական բարեփոխումների ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am