ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների: Անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել: Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում և առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով: Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը և կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ հայորդիները ապագայում ևս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու: Այնուհետև «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը: Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը և ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am