Ձեր քթի վիրահատությունը բժշկական գաղտնի՞ք էր, իսկ Արմեն Գեւորգյանի կնոջ հիվանդությունը՝ ո՞չ.փաստաբանը՝ Դանիբեկյանին (video)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
