Մենք ռիսկի ենք գնում. ձեզնից ավելի ենթարկվող դատավոր մեր երկրում չկա. Խաչատուրովը՝ Դանիբեկյանին (video)
Ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի ենթարկվող է, քան Դուք, և մենք ռիսկի ենք գնում Ձեզանից ինքնաբացարկ պահանջելով: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցող դատական նիստին ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։
