Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է մեկնել Հայաստանից (video)
Այսօր դատարանում դատախազ Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ դատարանից բացատրություն ստանալ՝ ինչի հիման վրա է թույլատրվում Քոչարյանին մեկնել Հայաստանից, որին ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը խոստացավ դատախազին տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է Քոչարյանին թույլատրել լքել Հայաստանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից։
