Ում համար է արվում «Պատրոն Դավո» շոուն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանին, որը հանրությանը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, ԱԱԾ-ն կասկածում է առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեջ: ԱԱԾ-ն Դավիթ Գալստյանին բերման է ենթարկել, ներգրավել որպես մեղադրյալ և կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան։ Որոշ լրատվամիջոցներ երեկ օրվա սկզբում տեղեկացրեցին՝ իբր Պատրոն Դավոն ձերբակալվել է:

ԱԱԾ-ից հայտնում են, որ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված և իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար:

Երեկոյան հայտնի դարձավ, որ սույն անձը չի ձերբակալվել, ընդամենը մի քանի ժամով բերման է ենթարկվել ԱԱԾ:
Դեռեւս ամիսներ առաջ մամուլում լուրեր սպրդվեցին Պատրոն Դավո-Դավիթ Տոնոյան հանցավոր զույգի զենքի ապօրինի գործարքների մասին, սակայն այդ լուրերը որեւէ ընթացք չունեցան, ինչն եկավ ապացուցելու, որ կոռուպցիոն այս սխեման չէր կարող գործել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանավորչությունը: Այս օրերին կատարվողն էլ ընդամենը էժանագին շոու է, որով իբր ուզում են ցույց տալ, որ պատրաստ են պատժել մեղավորներին:

Մինչ հայրենիքի փրկության համար պայքարողներին ընդամենը իշխանությանն ուղղված կոչերի համար ձերբակալում են, միլիարդավոր դոլարների և կապերի տիրապետող սույն անձը, ով ՀՀ-ում զբաղեցրած բարձր պաշտոնական դիրքի շնորհիվ կարողացել է զենքի պետգնումներում ներգրավվել և այդ լծակներով մտնել զենքի միջազգային առևտրի շուկա, ընդհուպ Թուրքիայի հետ գործարքներ անել, այսօր՝ իր կալանավորման սանկցիան քննարկելուց օր առաջ, ազատորեն շրջում է քաղաքում:

Սկանդալային գործարքներով հայտնի դարձած Պատրոն Դավոն, հիշեցնենք, ըստ հրապարակումների, Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում:
Պատրոն Դավիթը, ինչպես նշեցինք, չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։

ՀՀ-ին և Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չէր մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին, որ Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։
ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։ Պատրոն Դավոյին հիշել են միայն հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար շոուների, եւ այն էլ հուժկու շոուների կարիք է զգում: Հակառակ դեպքում՝ Դավիթ Գալստյանից առաջ, կամ նրա հետ միասին կձերբակալվեին թե Դավիթ Տոնոյանը, թե Նիկոլ Փաշինյանը:

Անի Սահակյան

դիտվել է 3292 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am