Հայկ Մարությանը սիրտը բացել է Արսեն Բաբայանի առաջ

Հրապարակ օրաթերթը գրում է. Նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հրապարակային մեծախոսության զոհը դարձավ։ Շրջելով Երեւանի փողոցներում՝ նա ամոթանք էր տալիս տնտեսվարողներին եւ ասում, որ տարիներ առաջ ընդունված որոշմամբ՝ տնտեսվարողները պետք է իրենց տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն։ Ի պատասխան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաեւ Մարությանի հարեւանն է, նկարել էր դեպի իրենց շենք տանող սառցակալված ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին եւ ասելով, որ ո՛չ ինքն է տնտեսվարող, ո՛չ քաղաքապետը, ուստի ճանապարհը պետք է համայնքապետարանը մաքրի։


Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ բահը վերցրել է ձեռքն ու իջել բակը մաքրելու:Հարեւանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ ու վիրավորանքների տարափ տեղացել նրա գլխին: Մարությանը փորձել է պատասխանել, հարեւաններից մի քանիսը սկսել են քաշքշել նրան։ Հայկ Մարությանին հարեւանների ձեռքից փախցրել է Արսեն Բաբայանը եւ իր տուն տարել։ Տանն արդեն քաղաքապետը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ՝ բողոքելով, թե ինչու են իրեն քննադատում, թիրախավորում՝ այն պարագայում, երբ ինքը չի խառնվում քաղաքական հարցերին եւ Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ ունի։ Արսեն Բաբայանը, սակայն, երեկ չցանկացավ մանրամասներ պատմել այդ զրույցից, ասաց, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել: «Որեւէ բան չունեմ ասելու»,- խուսափեց նա։

դիտվել է 3218 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am