Փաշինյանը սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան

«168 ժամը» գրում է. «․․․Արծրուն Հովհաննիսյանի հայտնության իրական նպատակն այլ էր, նա տողատակում հայտարարել է, թե ինքն ամեն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թե՝ հանրությանը խաբել է ոչ թե Արծրուն Հովհաննիսյանն ու նրա անմիջական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ բանակը, բանակի ղեկավարությունը։


Այսպիսով, պարտությունը բանակի վրա բարդելու փաշինյանական՝ ավելի վաղ ակնարկներով սկսված քաղաքականությունն ավելի առարկայական դրսևորումներ է ստանում։

Արծրունի հայտնությանը զուգահեռ՝ ձերբակալվում է բանակին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը, ում հետ մինչև տակավին վերջերս այդքան հաճույքով լուսանկարվում էր Նիկոլ Փաշինյանը։


Այն, որ սույն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշվին, հայտնի էր վաղուց։ Ինչպես որ հասկանալի էր, որ առանց երկրի ամենաբարձր ղեկավարության գիտության ու մասնակցության՝ հնարավոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դավոյի ձերբակալությունը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա կարող է խոսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարությունից՝ մինչև գերագույն հրամանատար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ վա բանկ և պատերազմի մեղավորությունից մաքրվելու իր նպատակն ավելի բարձր է դասել, քան Դավիթներից որևէ մեկի խոսելու ռիսկը։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաև այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում կրած պարտության հարցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ։ Պատասխանատվություն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատվությունը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրությունների ֆարսով։

Ինչ վերաբերում է թիվ մեկ մեղավորին, ապա նրա անունը հայտնի կդառնա մեղավորների նշանակման փաշինյանական գործընթացի ավարտին, երբ ինքը լուծած կլինի սեփական պատասխանատվության հարցը՝ քրեաիրավականը բարդելով բոլոր նրանց վրա, ում ներկայությամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am