Պատերազմի բռնկման վտանգը շատ մեծ է

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել: – Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբեւէ, մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, որ երկու կողմերն էլ էսկալացիայի են գնում, ինչպես նաև այն, որ ողբերգական ելք ունեցող միջադեպերը 2017 թվականի սկզբից չեն դադարում: Այս հեռանկարն իրատեսակա՞ն է: – Ես կարծում եմ՝ չի բացառվում թե´ մեկը, թե´ մյուսը, բայց այն, որ համեմատած նախորդ տարիների հետ, հիմա պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է, դրանում ոչ մի խոսք, որովհետև Ադրբեջանն ունի այստեղ կառուցած քաղաքական հենք: Դա նա է, որ ինքը ներքին լսարանում, իր ժողովրդի մեջ կարողանա պահպանի իր դիկտատուրան եւ տնտեսական լծակները, այսինքն՝ Ալիևի կլանը, որպեսզի կարողանա պահպանի ընտանեկան կլանը: 20 տարուց ավելի է այն հյուսվածքն են հյուսել ժողովրդի մեջ, որ շուտով «մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը, եթե ոչ, ապա պետք է պատերազմ սկսվի»: Հողերը չեն վերցրել դիվանագիտական ճանապարհով, հիմա, ըստ իրենց, պետք է Արցախը ետ վերցնեն եւ դա ուզում են անել պատերազմի ճանապարհով, որի առջև իրենք կանգնելու ոչինչ չունեն, ոչինչ իրենց չի պահում: Նրանք կարող է միայն պատերազմից ետ պահել տնտեսական վիճակն ու այլ գործոններ, բայց նրանք հասել են դրան: Այստեղ կարևոր հարցը հայկական կողմինն է: 1994 թվականի հրադադարի ռիթմի պայմանագրից սկսած մինչեւ օրս բոլոր փաստաթղթերը Հայաստանը ոչ համարժեք է ստորագրել և նաև համարժեք չի մինչևւ Կազանյան փաստաթուղթն ու Մադրիդյան սկզբունքները: Սա բլեֆ է Հայաստանի կողմից նա մանավանդ երկրորդ նախագահի ժամանակ արված, որ իբրև թե մենք համաձայնվել են տարածքներ հանձնելուն, քանի որ գիտենք, որ դրան չի համաձայնվի Ադրբեջանը, բայց եկել է պահը, որ Ադրբեջանը համաձայն է ինչ-որ բաների և եկել է պահը, որ Հայաստանը պետք է ինչ-որ բաներ հանձնի, բայց սա էլ մեզ համար կործանարար ազդեցություն պետք է ունենա, որովհետև յուրաքանչյուր թիզ հող հանձնելը պատերազմի սկսումը ռեալ է դառնում: Հիմա կրակակետերը կիլոմետրերով հեռու են բնակավայրերից, արդեն դառնալու են մի քանի կիլոմետր: Հիմա ինչպես դիպուկահարներն են սպանում զինվորներին, այնպես էլ դիպուկահարները խաղաղ բնակիչներին կսպանեն: Պատերազմի չվերսկսման քայլը Հայաստանի ձեռքում է, կարելի է ասել Հայաստանի իշխանությունների ձեռքում է, ոչ թե Ադրբեջանի ձեռքում: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները մտադրություն ունենան բանակը հզորացնելու, բանակը զինելու, երկրի տնտեսական համակարգը հզորացնելու մտադրություն, ապա Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չի փորձի կատարել, նա անում է բոլոր ոտնձգությունները թույլ Հայաստանի վրա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am