Նոյեմբերի 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան (video)

Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք:

Նա հավելեց, որ մինչեւ Շուշիի անկման օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Դուք խոսում ենք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է: Չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենաք այդ ամեն ինչի մասին: Ես շատ ծանր եմ տանում, ամբողջ ազգն է ծանր տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը կռվել է փառահեղ: Ես էլ դա եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու: Բա իրենց փառահեղ կռվից հետո ոնց իրավունք ունի չհավատալու, որ հաղթելու ենք: Ես հիմնվել եմ իրենց վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր ոլոր մոլոր ճանապրհներով մտնել անառիկ Շուշի, նա պատասխանեց. «Չգիտեմ, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում: Խորհուրդ կտամ սթափ նայենք իրավիճակին: Բոլորս էմոցիաների վրա ենք, վատ բառապաշարով մեղադրանքները հիմա այնքան էլ տեղին չեն: Ուսումնասիրել է պետք, ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինքս ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ էլ զորքերից հասել այդ տեղեկատվությունը թերություններով կամ հակասություններով: Ես էլ չեմ կարողանում ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում Շուշիի հետ կապված: Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից եւ գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից, եւ եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ կապ եմ ունեցել: Ես որեւէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որեւէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչեւ նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն,. Ինչ տեղի ունեցավ»:

Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ եւ հետո եղածը եւ կտեսնեք, որ սուտ են խոսում:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ Մաղով ջուր կկրեմ էս հարցի համար․․․ պետք է լուծենք էս խնդիրը, թե չէ․․․ Վահագն Չախալյան (video) Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքով Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան Ստեղծել ենք Մինաս անունով AI գործիք, հիմա նա լսում է մեզ․․․ (video) Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ․ես ու Սուրենս աշխարհի հայերին կհավաքենք,որ․Հարությունյան (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 6 մարզերում Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա․ Տիգրան Աբրահամյան Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով Հանքարդյունաբերության ոլորտում մեծ զարգացում ենք ունենալու․ փոխնախարարը մանրամասնում է (video) Ծառուկյանը փողը դրել, հետ չի ստացել․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից (video) Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասին Թրամփը հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու նոր ծրագրեր․ CNN «Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ Տոնոյան Ռեկորդային թիվ՝ 800 միլիարդ դրամի շրջանառություն է լինելու հանքարդյունաբերության ոլորտում (video) Խաղ՝ կրակի հետ․ Մոսկվայի ուղիղ զգուշացումը Երևանին․․․ (video) Պեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով» Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Մոտ 3 միլիարդի արտահանում ենք ունենալու միայն 2027 թվականին․ Ջհանյան (video) Հանքարդյունաբերության ապագան՝ պատասխանատու զարգացման համատեքստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am