Ֆեդերիկա Մոգերինին Հեսսենի խաղաղության մրցանակ է ստացել
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դարձել է Հեսսենի խաղաղության մրցանակի 2017 թվականի դափնեկիր: Մրցանակի հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են խաղաղության հարցերի հետազոտություններով զբաղվող գերմանական առավել ազդեցիկ կառույսների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հայտնել է, որ այդպիսով իրենք գնահատում են Մոգերինիի ներդրումը խաղաղության հաստատման պայքարում՝ հատուկ շեշտելով նրա ավանդը 2015-ին Իրանի հետ միջուկային պատմական համաձայնագրի ստորագրման հարցում։ Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ Ֆեդերիկա Մոգերինիին հաջողվել է բեկում մտցնել «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծայրահեղ բարդ եւ տեւական բանակցություններում»:
