Մակրոնի շարժումը խորհրդարանական ընտրությունների առաջատարն Է
Cevipof ընկերության հարցման՝ հունիսի 2-ին հրապարակված տվյալները վկայում են,որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը շարունակում Է իր մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում: Reuters գործակալությունը, հարցման րադյունքների համաձայն,Մակրոնի շարժումը կհավաքի ձայների 31 տոկոսը, նրան հաջորդում են «Հանրապետականներ» (22 տոկոս) եւ «Ազգային ճակատ» (18 տոկոս) կուսակցությունները: «Ըմբոստ Ֆրանսիան» եւ Սոցիալիստական կուսակցությունը կհավաքեն ձայների 11,5 տոկոսը եւ 8,5 տոկոսը՝ համապատասխանաբար:
