Ադրբեջանի իշխանությունները դիմել են բացահայտ ստի ու կեղծիքի.Վահան Մարտիրոսյանը նոր բացահայտումներ է անում

  Կիևից արված տեսաուղերձի մեջ Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը  պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ ասելով, որ հայտարարություններն անում է ինքնակամ՝ առանց որևէ մեկի կողմից պարտադրանքի: «Եթե իմ ու պլատֆորմի որևէ անդամի վրա ճնշում գործադրվել է, ապա դա արվել է հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- նշել է նա: Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից Ուկրաինա փախչելուց հետո հայտնել է, որ Ադրբեջանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության թիկունքում իրականում կանգնած են երկրի պետական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմն ու Պետական անվտանգության ծառայության սպաները: Նա հայտնել է, որ վերջիններս յուրացնում են ֆինանսական հատկացումների մեծ մասը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առանձնացնում է հարթակի գործունեության ու դրանում հայերի ներգրավման համար: «Ադրբեջանի իշխանությունները դիմել են բացահայտ ստի ու կեղծիքի: Քանի որ պակասում էին իրական այն հայերը, ովքեր կցանկանային միանալ պլատֆորմին, նրանք հորինված անձանց էին ստեղծում, ովքեր իբր հայկական ծագում ունեին ու հանդես էին գալիս ինչ-ինչ հայտարարություններով՝ իբր աջակցելով Բաքվի հռչակագրին: Օրինակ, լայն տարածքում ստացավ իբր ԱՄՆ-ում բնակվող Աննա Սինանյանի հայտարարությունը, ով իրականում գոյություն չունի. նրա փոխարեն ներկայացվել է Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆեթուլլաևի մտերիմ ընկերոջ դուստրը՝ Ալյոնա Աբդուլլաևան, ով էթնիկ ադրբեջանցի է: Կամ Արամ Կարապետյանը, ով իրականում էթնիկ ուկրաինացի է՝ Եվգենի Ռագաչկո անունով, բնակվում է Օդեսայի շրջանում և հետագայում հերքել էր իր մասնակցությունը գործընթացին»,- հայտնել է Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ունի շատ փաստեր ու անուններ, ովքեր ներգրավված են այս գործընթացում: «Ադրբեջանում ինձանից  ռազմական բնույթի տվյալներ են պահանջել Հայաստանի սահմանամերձ շրջանների վերաբերյալ: Անգամ առաջարկել են մի քանի հազար ԱՄՆ դոլար, եթե ես կարողանամ կազմակերպել որևէ հայ զինծառայողի ժամանումը Բաքու»,- բացահայտել է Մարտիրոսյանը: « Ադրբեջանում անցկացրած երկու տարվա ընթացքում հստակ հասկացել եմ  հետևյալը:Այս պահին Ադրբեջանում գոյություն չունի ազատ քաղաքացիական հասարակություն: Ցավոք, այնտեղ այլևս չկա մեկը, ում հետ կարելի է խոսել: Ադրբեջանական հասարակությունում հայատյացության մակարդակը, թերևս, կարելի է համեմատել ինչ-որ միջնադարյան երկրում հակասեմականության մակարդակի հետ»,ասել է նա:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am