Գերմանիան դիտարկում է միգրանտներին արտաքսելու հնարավորությունը
Գերմանիայի արդարադատության նախարարությունը նախազգուշացրել է Քյոլնում Նոր տարվա նախօրեին սեռական հարձակումների եւ կողոպուտի համար մեղավոր միգրանտների հնարավոր արտաքսման մասին: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը, փոխանցում է «Լենտան»՝վկայակոչելով CNN–ը: «Օրենքը թույլ է տալիս մարդուն արտաքսել նույնիսկ ապաստան տրամադրելու ընթացակարգի ժամանակ, այն դեպքում, եթե նա դատարանի կողմից մեկ տարուց ավելի երկար ազատազրկման է դատապարտված: Սեռական հանցագործությունների դեպքում դա միամգամայն հնարավոր է »,- պարզաբանել է նախարարը: Ոստիկանությունը ավելի քան 120 բողոք է ստացել զանգվածային հարձակումների մասին:
