Միջադեպ.կառավարության մոտ քաշաթաղցիները պատռեցին Փաշինյանի խոսքի մեջբերմամբ՝ լրագրողի պաստառը (video)
Կառավարության դիմաց ակցիա անող քաշաթաղի բնակիչներից մեկը պատռեց «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի ձեռքի պաստառը, որտեղ մեջբերված էր Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ակցիա իրականացնող քաղաքացիներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ-Նիկոլ»:
Հիշեցնենք, որ Եռաբլուրում, ի պատասխան լրագրողի հարցին, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
