Դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ․ նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանա­կեն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրակրթության մասին օրենքն արգելում է ուսումնա­կան հաստատություննե­րում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, և շատ կրթօջախներ այս դրույթը գրել են իրենց կանոնադրությունում: Կրթության նախարարներն էլ, պաշտո­նի գալով, մշտապես խոստանում են դպրոցները չներգրավել քաղաքակա­նության մեջ, սակայն կրթության ոչ մի նախարար՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից սկսած և հեղափոխական Արայիկ Հարությունյանով վերջացրած, չի կատարել իր խոստումը: Ասում են՝ դեռ անցյալ տարեվերջին, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր փոխել դպրոցների կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը, նախարար Հարությունյանն իր մոտ է հրավիրել տնօրեններին ու ոգևորված ազդարարել, որ շրջա­նառության մեջ դրված նախագծով վերջ է դրվելու դպրոցների կախյալ վիճակին, փոխվելու է նաև տնօրենի ընտրության կարգը, որ դպրոցների կառավարման խորհուրդները նոր փոփոխություններն ուժի մեջ մտնե­լուց հետո անկախ, անկաշկանդ են գործելու: Նոր կարգը նախատեսում էր ոչ թե 8, այլ 9 անդամից կազմված խորհուրդ, ինչն էական տարբե­րություն էր լինելու: Այսօր դպրոցի կառավարման խորհրդի կազմում 8 հոգուց 4-ը դպրոցի ներկայացուցիչներ են՝ 2 ծնող, 2 մանկավարժ և 4 հոգի, այսպես ասենք՝ պետության, լիա­զոր մարմնի: Ավագ դպրոցների պա­րագայում, օրինակ, 3 հոգի լիազոր մարմնից՝ նախարարությունից են, մե­կը՝ մարզպետարանից:

Նոր կարգով, խորհուրդը բաղկացած էր լինելու 9 հոգուց՝ երեք ծնողից, երեք մանկա­վարժից, նախարարության երկու և մարզպետարանի մեկ ներկայացուցչից: Այսինքն՝ դպրոցի ներկայա­ցուցիչները լինելու էին կեսից ավելի, և եթե նրանք միահամուռ լինեին, կառա­վարությունը չէր կարող ոչինչ փոխել: Մեր տեղեկություններով, այս փոփո­խությունը քննարկումների ընթացքում չեղարկվել է: Խորհրդի կազմն ու տնօ­րենի ընտրության կարգը, որի պարա­գայում լիազոր մարմինն է փաստացի որոշում հաղթողին, մնացել են նույնը: Իշխանությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել դպրոցների վրա ազդե­ցության լծակները: Ավելին՝ այսօր դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են գրեթե բացառապես ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ: Նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանա­կեն՝ այնպես, ինչպես ժամանակին Հանրապետականն էր անում:


Թե ինչ վտանգավոր է այս իրա­վիճակը, ակնհայտ երևաց Աբովյանի թիվ 1 հիմնական դպրոցի շուրջ զարգացումներից: Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացրել: Տնօրենի երկու թեկնա­ծուները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի թիվ 10 դպրոցի մի ուսուցչուհի, որը ՀՀ շրջա­կա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ստացել են խորհրդի անդամների հավասար ձայներ՝ 4-4: Այս դեպքում, օրենքի հա­մաձայն, վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա­ներ արեց, գնաց նախարարության դուռը, աղմկեց: Եվ մարդիկ հույս ունեն, որ նախարարը կընտրի իրենց թեկնածուին, որն Աբովյանի լավա­գույն տնօրեններից է: Երեկ՝ հունվա­րի 28-ին, մրցույթից 6 օր անց, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշում չունի: Մետաքսյա Բաբայանը մեզ հայտնեց, որ առայժմ նախարա­րությունից նորություն չունի: «Կարգն այսպիսին է. դպրոցը հավակնորդնե­րի փաստաթղթերը ներկայացնում է երեք օրվա ընթացքում նախարա­րություն, դրանից հետո հինգ աշխա­տանքային օրվա ընթացքում նոր նախարարությունը հրաման է տալիս: Նորություններ սպասում ենք հաջորդ շաբաթ: Դեռ Նորություն չունենք»,- ասաց թեկնածուն: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Տնօրեններին ընտրում են խորհուրդները, որոնց կազմի 50 տո­կոսը կառավարության նշանակած մարդիկ են: Եթե խորհուրդը չի կարո­ղանում ընտրել անհրաժեշտ մարդուն, նրան օգնում է նախարարությունը: Այս նույն սխեմայով է անցել ընտրությունը նաև Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում: Կոլեկտիվի թեկնածուն՝ դպրոցի փորձառու տնօրեն Արմեն Բաղդասարյանը, պարտվել է ՔՊ-ական թեկնածուին: Կառավարման խորհրդում ևս ՔՊ-ականներ են եղել: Մրցույթի մանրամասները կներկայացնենք վաղը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 673 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am