Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է: Այս մասին հայտնում է Diken-ը: Պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել էր կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը: Դիարբեքիրի դատարանում պատգամավորին հարցաքննելուց հետո նրան որոշել են ազատ արձակել: Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։ Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
