Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորը Թուրքիայում ձերբակալվել է
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը: «Դիարբեքիրի փաստաբանների պալատ մեր այցելությունից հետո կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է»,-հայտնել է նա: Դատախազը պահանջել է նրան 13 տարվա ազատազրկման դատապարտել:
