Դավաճանների ապստամբությունը Եռաբլուրում

Այսօր մեր բանակի օրն է, սովորաբար այս օրը շարքային ՀՀ քաղաքացին համակվում էր հպարտության զգացումով, քանզի մենք վստահ էինք, որ մեր երկրում ամենակայացած կառույցը հայկական բանակն է, եւ տարածաշրջանում մենք ամենամարտունակ բանակն ունենք ։ 44-օրյա պատերազմից հետո բանակի 29-ամյա պատմության ընթացքում այսօր առաջին անգամն է, որ տոն չկա։ Բանակը տարել են պարտության։ Նիկոլ Փաշինյանն իր թիմով ամեն ինչ արեց, որպեսզի ամենամարտունակ բանակը զրկվի մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը լինելու կարգավիճակից։

Եւ խորհրդանշական է, որ այս օրը նա եւ իր ոհմակը գաղտագողի են ներխուժում Եռաբլուր, որտեղ թաղել են մեր բանակը, մեր հպարտությունը: Անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ Եռաբլուր այցելած Նիկոլ Փաշինյանն անգամ ենթագիտակցական մակարդակում չի հասկանում՝ ինքն ուր է եւ ինչպես պետք է պահի իրեն։ Նա ռազբորկայի է բռնվում իրեն հարց ուղղած լրագրողի հետ, մանիպուլացիայի մաստեր կլաս ցուցադրում, ինչպես երբեւէ եւ պահանջում, որ Շուշին հայկական չլինելու մասին իր հայտարարության հետքերով հարց ուղղած լրագրողը գրավոր ներկայացնի իր իսկ խոսքերը՝ Շուշիի հետ կապված, որից հետո կպատասխանի հարցերին։ Համաձայնեք Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նողկանքի, այլ կարեկցանքի է արժանի, երբեմնի արհեստավարժ խմբագրից էլ, փաստորեն, ոչինչ չի մնացել, այս մարդն այլեւ անզոր է իր ասածների «տակից» դուրս գալ, ու դրա մասին մատնում էր նաեւ ագրեսիվ պահվածքը։ Փաշինյանի գռեհկությունը, ագրեսիվությունը, ցինիզմը խոսում էին այն մասին, որ այս մարդը պատկերացում չունի, թե ինքն ուր է ու իրեն ինչպես է պետք պահել։

Ի պաշտոնե պարտադրված այցի կարճատեւ րոպեներին էլ չկարողացավ պահել ինքնատիրապետումը։ Տոն էր միայն նրան ուղեկցող դավաճանների ոհմակի մոտ, Արարատ Միրզոյանն այնպես ուրախ դիմավորեց Փաշինյանին, ասես ականատեսն էր լինում Քրիստոսի երկրորդ հայտնությանը։
Փաշինյանի թիմում որեւէ մեկը չի գիտակցում, թե ինչ է արել ինքը բանակի, պետության ու ժողովրդի գլխին ու որքան էլ տարօրինակ է, այսօր էլ պաթետիկ բարեմաղթանքների պակաս չի զգացվում։ Ամեձնանողկալին, բնականաբար, ՀՀ Զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձն է։ Թվում էր, թե տեղի ունեցածից հետո այս մարդը փասա-փուսեն կհավաքեր ու այնպես կմաքրվեր հայրենիքից, որ անգամ հետքեր չմնային, բայց նա ոչ միայն մնացել է, այլ մնացել է իր պաշտոնում ու շարունակում է Նիկոլ Փաշինյանի կաբինետում իր աշխատանքը։ Մարդ, ով սեպտեմբերի 27-ից առաջ գիտեր մոտալուտ պատերազմի մասին եւ զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին ու որեւէ արձագանք չստացել, մարդ, ով պատերազմի չորրորդ օրը՝ օպերատիվ իրավիճակից ելնելով Փաշինյանին հորդորել ժամ առաջ դադարեցնել պատերազմը ու էլի որեւէ քայլ չէր հետեւել, մարդ, ում հանցավոր անգործության ներքո պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորահամալրումը, ինչի մասին բացահայտեց Մովսես Հակոբյանը, ով նաեւ դրա վտանգների մասին է զրուցել ԳՇ պետի հետ, մինչդեռ Գասպարյանը, տուրք տալով վերադասի մանր աբիժնիկությանը, ընդդիմադիրներին էր առաջնահերթ առաջնագիծ ուղարկում։ Մարդ, ում աչքի առջեւ հազարավոր երիտասարդներ են զոհվել, իսկ ինքը պատերազմը կանխելու որեւէ հրապարակային փորձ չի արել, եթե չէր կարող, առնվազն պետք է հեռանար, այսօր եկել բանակի մասին մի այնպիսի հայտարարություն է տարածում, որի տողատակերում հասկացնում է, թե բանակը կարող էր ավելին անել, բայց չի արել․«Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ եւ կարող եմ ամենայն պատասխանատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչեւ վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կա­տա­րեցինք պետության, ժողովրդի առջեւ մեր սրբազան պարտքը»։

Այո, բանակը մինչեւ վերջ մաքառեց, պայքարեց ու սխրանքներ գործեց այս պատերազմում, բայց բանակը դուք չեք, այլ շարքային զինծառայողներն ու նվիրյալ սպաները, իսկ դուք՝ բարձրաստիճաններդ բանակին գիտակցված տարել եք կոտորածի եւ պարտության, իսկ պատերազմից հետո անամոթաբար պարտության մեղքը գցում էիք բանակի վրա։ Եւ չկասկածեք, որ հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից եւ ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը, բայց առանց մանր ու մեծ դավաճանների ու շակալների։

Անի Սահակյան

դիտվել է 2676 անգամ
Լրահոս
Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am