Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք որպես թշնամի՝ ընդհուպ ֆիզիկապես, նաեւ զենքի միջոցով․Վահան Բադասյան (video)
Առաջին հերթին մենք պետք է ազատվենք բանակի գլխավոր հրամանատարից, որովհետեւ նա այլեւս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։
«Դա պետք է անել ազգովի, դա սարերի հետեւում չէ, մենք դա պարտավոր ենք եւ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի կործանեց բանակը։ Նրա հեռացումից պետք է սկսել։ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի։ Թշնամուն պետք է հեռացնել ընդհուպ ֆիզիկապես՝ զենքի միջոցով»։
