«Խնդրում եմ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին». Պուտին
«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը: «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին:ՌԴ-ն շարունակելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը հարաբերությունների նորմալացման նպատակով, բայց դրա համար երկուստեք ջանքեր են հարկավոր: Միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուսամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից»,-ասել է Պուտինը:
