Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։

Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։

Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետեւից արել եւ անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար։

Նիկոլ Փաշինյանի պարագան այլ է․ չունենալով որեւէ գաղափար ու ծրագիր՝ իշխանությունը նրա համար միջոցից վերածվել է նպատակի, որի իրագործման համար նա միջոցների միջեւ խտրություն չի դնում։ Նիկոլ Փաշինյանն ինքը դարձել է իշխանության ստրուկն ու իրացնում է ստրուկի իշխանություն։ Իսկ միջոցների մեջ խտրություն չդնողը, հատկապես՝ իշխանություն ունենալու դեպքում, վտանգավոր է, չափազանց վտանգավոր։
Խնդրի ավելի պարզ ձեւակերպման դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ լինի՝ պետական, թե իշխանական շահը սպասարկելու հարցում, վստահաբար ընտրելու է վերջինը։ Այս լույսի ներքո սպասվող զարգացումները, այդ թվում՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարող են խիստ վտանգավոր լինել։

Հանուն իր իշխանության պահպանման ու վերարտադրման՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գործարքի գնալ անգամ սատանայի հետ, եթե անգամ վերջիններս հանդես գան Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի դեմքով։

Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ վերջիններիս հետ գործարքն իրականանա ուղիղ, շատ ավելի հավանական է միջորդավորված ընթացքը, օրինակ, Ռուսաստանի միջոցով, հատկապես, որ դրա փորձն արդեն կա։ Այդ հնարավոր գործարքից կարող են շահել բոլորը, բացի Հայաստանից՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանությունը կպահպանի՝ հերթական անգամ ինչ-որ բան զիջելով։

Կարող է թվալ, թե Հայաստանում դե յուրե իշխանություն ձեւավորողը՝ հասարակությունը, թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում։ Դա միայն տեսական հնարավորություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայ հասարակությանն իշխանություն ձեւավորող սուբյեկտից դարձնել սեփական քարոզչության օբյեկտ։ Նա շարունակում է տիրապետել հասարակությանը մանիպուլյացնելու ամբողջական գործիքակազմին, ինչի վկայությունն այն է, որ խայտառակ կապիտուլյացիայից շուրջ երեք ամիս անց էլ շարունակում է պահպանել վարչապետի պաշտոնը։

Այնպես որ, «մեծ գործարքի» կայացման դեպքում Նիկոլ Փաշինյանը լծվելու է իր ամենասիրելի գործին՝ ցածրորակ քարոզչությանն ու պոպուլիզմին, որին Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս կենսունակ ոչինչ հակադրել չի կարողանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am