Պատմական սխալ.Քլինթոնը՝Փարիզի համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման մասին
«Պատմական սխալ: Աշխարհը միահամուռ առաջ է շարժվում կլիմայական փոփոխությունների հարցում: Փարիզի համաձայնագրից դուրս գալը հետեւում է թողնում ամերիկյան ընտանիքներին ու աշխատավորներին»,- Twitter-ում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի:
