Դե թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Մանուկյանի՝ ապստամբություն անելու հայտարարության մասին (video)
«Պատերազմի ընթացքում, երբ բոլորիդ կողմից հաճախակի մեջբերվող եւ նոյեմբերի 9–ից 10–ը հայտարարության մասին բացասական խոսելուց առաջ եղել են գործընթացներ, որոնք ուղղված են եղել ոչ թե՛ դեպի Հորադիզ, դեպի այն տարածքներ, որտեղ ճակատամարտեր էին տեղի ունենում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երեւանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում եւ բնական է, որ կարելի է ենթադրել, որ այդ պրոցեսը շատ քաղաքական թեւերի է ձեռք տվել եւ քաղաքական տարրերը՝ նախկին իշխանություններից սպասել են, որ այս իրավիճակից հետո իրենց ձեռքերը տաքացնեն այն ամենի վրա, ինչը կստացվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
